Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Շվեյցարիայի դեմ կայանալիք խաղի մասին։
«Տարբերություն չկա՝ ով է մեր մրցակիցը։ Մեր նպատակը միշտ մեկն է․ դուրս գալ հաջորդ փուլ։ Լավ ենք ճանաչում Շվեյցարիային, մի քանի անգամ հանդիպել ենք նրանց։ Ե՛վ հաղթանակներ ենք ունեցել, և՛ պարտություններ։
Մեր նպատակը նախորդ խաղերից դրական դասեր քաղելն է, թերությունները շտկելը և առավելագույն արդյունքին հասնելը»,- Ֆերնանդեշի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 6-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։