Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պատասխանել է այն հարցին, թե արդյոք լրացուցիչ ճնշում զգո՞ւմ է ԱԱ-ում իր ազգային թիմի լիդերներից մեկը լինելու հետ կապված։
«Չեմ զգում։ Իմ նպատակը թիմին օգնելն ու լավագույնս իմ երկիրը ներկայացնելն է։ Ճնշում զգում եմ միայն կապված նրա հետ, որ երկիրս եմ ներկայացնում, ժողովրդիս, ընտանիքիս ու ընկերներիս։ Ինձ հետևում են բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ տեսել են՝ ինչպես եմ ես աճում, ինչպես նաև նրանք, ովքեր իմ դեռ ոչ այնքան երկար կարիերայի ընթացքում տեսել են՝ ինչպես եմ խաղում։
Ակնհայտ է, որ մեր ամենամեծ արժեքը, մեր երկիրը ներկայացնելն է, դա ամենամեծ ճնշումն է։ Բայց դա շատ դրական զգացում է, որովհետև երկրի համար ելույթ ունենալը շատ մեծ արտոնություն է»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։