Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Ավստրալիայի դեմ խաղից հետո (0:1) շնորհավորել է մրցակից թիմի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդին։
Այս մասին հայտնում է Daily Mail-ի լրագրող Մայք Քիգանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրիկսենը մոտել և շնորհավորել է Առնոլդին հաղթանակի կապակցությամբ այն բանից հետո, երբ Ավստրալիան նվաճեց ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հիշեցնենք, որ մրցաշարի երեք հանդիպումներում սկանդինավացիներին հաջողվեց վաստակել ընդամենը մեկ միավոր և զբաղեցնել չորրորդ տեղը խմբում։ Ավստրալիան դուրս եկավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 3-ին կհանդիպի Արգենտինայի հետ։