Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում իտալական «Միլանը» 4։0 հաշվով հաղթեց ավստրիական «ՌԲ Զալցբուրգին»։
Խաղից հետո թիմի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է թիմի հանդերձարանում վերջին շրջանում տիրող մթնոլորտի մասին, երբ «Միլանի» հաջողություններն ավելի ու ավելի նկատելի են դառնում։
«Այս թիմը երիտասարդ է, բայց՝ արդեն շատ հասուն։ Հավանաբար, երկու տարի առաջ մենք շատ ավելի եռանդով կուրախանայինք այս հաջողություններով։ Բոլորը երջանիկ են, բայց ոչ ոք չի խելագարվում»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Pianetamilan-ը։
Նշենք, որ 21-րդ դարում «Միլանը» երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, վերջին անգամ՝ 2007 թվականին։