«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է Պրեմիեր լիգայից տեղափոխվել Ա Սերիա։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», հայտնում է բրիտանական The Sun-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին ձմռանը պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։
«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն։ Եթե մանկունիանցիները խաղացողի համար առաջարկ չստանան, նա կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ա Սերիայում հանդես գալու փորձ արդեն ունի․ մինչ ՄՅՈՒ տեղափոխվելը նա հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։