Tuttomercatoweb-ի իտալացի լրագրող Ռայմոնդո Դե Մագիստրիսը խոսել է Ա Սերիայի թիմերի՝ ՌՊԼ ֆուտբոլիստներով հետաքրքրվելու մասին։
«Հիմա Ռուսաստանից շատ խաղացողներ կարող են խաղալ Իտալիայում։ Ինչո՞ւ ոչ։ Դուք շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ ունեք։
Զախարյանին շատ իտալական թոփ-ակումբներ են հետևում։ Ոչ վաղ անցյալում իտալական ակումբներն արդեն փորձել են գնել Մալկոմին ու Կառասկալին։ «Վենեցիան» ուզում էր ձեռք բերել Չալովին։
Կարծում եմ՝ հիմա շատ ռուս խաղացողներ կարող են Իտալիայում հանդես գալ, եթե նրանց արժեքը չափազանց բարձր չլինի»,- լրագրողի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն։