«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Վրացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։ Այս մասին տեղեկացնում է Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում մասնակցել է 14 խաղի, խփել 7 գոլ և դարձել 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։