Կարիմ Բենզեման իրեն ավելի ուժեղ խաղացող չի համարում, քան Ռոնալդոն ու Զինեդին Զիդանը։
«Ես չեմ գերազանցել Զիզուին և Ռոնալդոյին. մենք տարբեր ենք։ Նրանք իմ կուռքերն են։ Ես չեմ կարող խաղադաշտում անել այն, ինչ նրանք արեցին, բայց նրանք օգնում են փորձել նման բան ցույց տալ։
Ես երբեք չեմ հասնի նրանց մակարդակին։ Նրանք նվաճեցին «Ոսկե գնդակը», իսկ ես հենց նոր արեցի դա: Բայց նրանց խաղամակարդակին հասնելը դժվար է:
Իմ խաղաոճը մի փոքր այլ է: Երբ փոքր էի, խաղում էի նրանց հետ, ովքեր մեծ էին։ Այդ պատճառով ես ստիպված էի ավելի արագ մտածել։ Պետք էր ավելի արագ շարժվել, ավելի սուր խաղալ։ Հիմա իմ ֆուտբոլը մեկ հպումով խաղ է։ Ես գիտեմ, թե ինչ եմ անելու, երբ ստանամ գնդակը»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» հարձակվողին ակումբի մամուլի ծառայությունը։
























































