Մոսկվայի «Սպարտակի» և «Պորտուի» նախկին հարձակվող Դմիտրի Ալենիչևը կարծիք է հայտնել Ալեքսեյ Միրանչուկի խաղի և «Յուվենտուս» տեղափոխության մասին, հաղորդում է Sport Express-ը:
«Միրանչուկը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարող է մեծ հաջողությունների հասնել, եթե քրտնաջան աշխատի և չգոռոզանա:
Կարծում եմ ` երկու եղբայրներն էլ պետք է տեղափոխվեն եվրոպական առաջնություն: Սակայն, վստահ չեմ, որ Ալեքսեյը պատրաստ է «Յուվենտուս» տեղափոխությանը:
Միգուցե, նա կարող է խաղալ «Ֆիորենտինայում» կամ նմանատիպ մի ակումբում, ապա դրանից հետո տեղափոխվել թոփ ակումբ»,- հայտարարել է Ալենիչևը:
Հիշեցնենք`նախկինում նշվում էր, որ իտալական գրանդը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: