Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է այն մասին, թե ինչու չի լքել կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
— Առաջարկներ եղել են «Չելսիից» և «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես հանգիստ էի։ Մայիսին որոշեցի, որ ուզում եմ մնալ։ Իմ կարծիքը երբեք չի փոխվել։ Ես հանգիստ մնացի, պարզ էր, որ ճնշումը կսկսի ուժեղանալ բոլոր կողմերից։ Ես ցանկանում էի մնալ «Բարսայում», այնպես որ դա ինձ երբեք չէր անհանգստացնում», — դե Յոնգի խոսքերն է մեջբերում ZiggoSport-ը:
























































