«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է բաժանվել մի քանի խաղացողներից, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է ձմռանը վաճառել Ժերար Պիկեին, Ժորդի Ալբային և Ֆրենկի դե Յոնգին։ Նման որոշում կարող է ընդունվել աշխատավարձերի կրճատման պատճառով, եթե «Բարսան» չկարողանա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:
Պիկեն և Ալբան բարձր աշխատավարձ ունեն, ինչպես նաև կորցրել են իրենց տեղը թիմի մեկնարկային կազմում։
























































