Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղից իր սպասելիքներով։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց «Սանտյագո Բերնաբեուում» 4:0 հաշվով: Դե Յոնգը հույս ունի կրկնել այս արդյունքը։
«Հուսով եմ, որ մենք կարող ենք կրկին հաղթել 4:0 հաշվով, բայց դա բարդ հանդիպում է լինելու»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը La Liga TV-ին։
Հիշեցնենք, որ առաջիկա Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 16-ին․ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։