«Ռեալը» հիասթափվել է Էդեն Ազարից։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը՝ մադրիդյան ակումբը պատրաստ է անվճար բաց թողնել բելգիացի ֆուտբոլիստին, քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է Ազարի՝ գործին մոտեցումից և նրա ֆիզպատրաստվածությունից։
Բացի դրանից, «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտածում է ՉԼ «Շախտյորի» դեմ խաղից հետո (1-1) Ազարին այլևս խաղաժամանակ չտալու մասին։
31-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, բայց փոխարինվեց 57-րդ րոպեին։
























































