Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ռոստովին»։
Հանդիպման 31-րդ րոպեին հյուրերի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինիս փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ջոն Կորդոբան։