«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ խոսել է իր սպասելիքների մասին։
«Մրցակցությունը կախված է երկրպագուներից, դա կարևոր է նրանց համար, և մենք հարգում ենք դա: Մենք ցանկանում ենք նրանց ուրախացնել, ուստի ցանկանում ենք պայքարել և հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», — Վարանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 2-ին կկայանա «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։