«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անվանել է աշխարհի լավագույն դարպասապահներին։
Իտալացին ընտրել է «Ռեալից» Տիբո Կուրտուային, ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոննարումային, Մանուել Նոյերին (Բավարիա), Յան Օբլակին (Ատլետիկո Մադրիդ) և Միք Մեյնյանին (Միլան):
Բուֆոնը Իտալիայի հավաքականի հանդիպումների քանակով ռեկորդակիրն է, ազգային հավաքականի կազմում նա 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։