Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ՝ անգլիական ակումբ տեղափոխության շուրջ: Լոնդոնյան ակումբը ցանկանում է մոտ ժամանակներս ձեռք բերել ֆուտբոլիստին:
Նկունկուն 2019 թվականի հուլիսին է ՊՍԺ-ին տեղափոխվել իր ներկայիս ակումբ և 134 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում նա Բունդեսլիգայի 33 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: