«Միլանի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Կլարենս Զեդորֆը կարծում է, որ ռասիզմի պատճառով մարզչական քիչ փորձ ունի:
«Իտալիան ռասիստական երկիր չեմ համարում։ Կարծում եմ՝ 20 տարում հասկացա, թե ինչ է Իտալիան։ Այստեղ ռասիստներ կան, ինչպես ամենուր, և ահա ամենառասիստական համակարգը։
Դժվար է բացատրել, թե ինչու են ինձնից հետո «Միլան» եկած մարզիչները թիմեր գտել Իտալիայում, իսկ ես այս երկրում 20 տարվա ընթացքում ոչ մի առաջարկ չեմ ստացել։
Ինձ ասում են. «Մենք չենք ուզում քեզ վիրավորել այս առաջարկով»։ Բայց նախ առաջարկ արեք, նոր միայն կորոշեմ՝ դա ինձ կվիրավորի՞, թե՞ ոչ։
Եվրոպայում սևամորթ մարզիչների համար քիչ հնարավորություններ կան։ Առաջին լուրջ առաջարկը ես գտա Չինաստանում., բայց ոչ մի առաջարկ միլանյան փորձից հետո… դա հիասթափեցնող է»,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է «Միլանի» նախկին կիսապաշտպանը, ոորը թիմը մարզել է 2014 թվականին։