«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին խոսել է Պաուլո Դիբալայի մասին։ Արգենտինացի հարձակվողն ամռանը կարող էր միանալ «Ինտերին», սակայն պայմանագիր կնքեց «Ռոմայի» հետ։
«Այո, բանակցություններ եղել են, բայց մենք Լուկակուին ձեռք բերելուց հետո այլևս հարձակվողի կարիք չունեինք։
Կարծում եմ, որ «Ռոմայում» Դիբալայի մոտ ամեն ինչ կստացվի։ Ես գիտեմ Մոուրինյուին, նա կարող է առավելագույնս օգտագործել Դիբալայի ուժեղ կողմերը»,- Ձանետիի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։