«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը հայտնվել է Անգլիայի հավաքականի կազմում 2022 թվականի Աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի տակ։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ կիսապաշտպանը ուսի հետ կապված խնդիրներ ունի, և թեև նա կարող է խաղադաշտ վերադառնալ մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը, հնարավոր է, որ վիրահատության կարիք ունենա:
Ֆիլիպսը դուրս է մնացել «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակից՝ ուսի վնասվածքից հետո, որը նա ստացել էր անցյալ ամիս «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղում:
«Լիդսից» «Սիթիին» միանալուց հետո նա իր նոր թիմի կազմում պաշտոնական խաղերում մասնակցել է ընդամենը 13 րոպե:
Գվարդիոլան լրագրողներին ասել է, որ չգիտի, թե որքան ժամանակով Ֆիլիպսը դուրս կմնա, բայց ավելացրեց, որ հնարավորություն ունի վերադառնալու մինչև Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, որտեղ նոյեմբերի 21-ին Անգլիայի հավաքականը կխաղա Իրանի դեմ:
Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կիսապաշտպանը կարող է վիրահատության կարիք ունենալ խնդիրը լուծելու համար՝ կախված բժշկական ցուցումներից: Ֆիլիպսը բաց կթողնի Անգլիայի հավաքականի՝ Ազգերի լիգայի առաջիկա խաղերը Իտալիայի և Գերմանիայի դեմ: