Բրենդան Ռոջերսը առաջիկայում կարող է հեռացվել «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ մասնագետին հեռացում է սպառնում, քանի որ թիմը 1983-ից ի վեր մրցաշրջանի վատագույն մեկնարկն է ցույց տվել։ «Աղվեսները» ԱՊԼ 7 խաղ-ից մեկն ավարտել են ոչ-ոքի և 6 պարտություն կրել։
Նշվում է, որ «Լեսթերի» ղեկավարությանը դուր է գալիս Թոմաս Ֆրանկը, որը գլխավորում է «Բրենթֆորդը», բայց պարզ չէ, արդյոք կկարողանան համոզել 48-ամյա մասնագետին մրցաշրջանի ընթացքում փոխել ակումբը։
Նշվում է, որ քննարկվում է նաև «Բարնլիի» նախկին գլխավոր մարզիչ Շոն Դայչի թեկնածությունը։