«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն ԱՊԼ-ում կատարած արդյունավետ փոխանցումների քանակով հավասարվել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդին։
Բելգիացին այս նվաճմանը կարողացավ հասնել երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ԱՊԼ 8-րդ տուրի «Վուլվզի» դեմ խաղում (3-0): 31-ամյա կիսապաշտպանը երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Դե Բրյույնեն ողջ կարիերայի ընթացքում 92 փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Այս ցուցանիշի համար Կևինից 287 խաղ է պահանջվել, իսկ Ջերարդից՝ 504:
ԱՊԼ ողջ պատմության առաջատարը՝ ասիստների քանակով, ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն է։ Նա 162 փոխանցում է կատարել ԱՊԼ-ում խաղալու ընթացքում։