«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կարիերան ավարտելու իր ծրագրերի մասին:
«Շուտով կվերադառնամ։ Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս: Ես կվերադառնամ…»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
40-ամյա շվեդ ֆուտբոլիստը ապաքինվում է ծնկի վնասվածքից։ Այդ պատճառով նա չի ընդգրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու հայտացուցակում։
Նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչն ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Միլանի» հետ հարձակվողը ոսկե մեդալներ է նվաճել Իտալիայի առաջնությունում։