Հայտնի է դարձել , թե որքան է կազմում «Չելսիի»՝ Թոմաս Տուխելի հետ պահմանագիրը խզելու համար նախատեսված փոխհատուցման գումարը։
Ինչպես տեղեկացնում է Dialy Mail-ը, գերմանացի մասնագետը 13 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցում կստանա «Չելսիից»: Լոնդոնյան ակումբը նաև 2 մլն ֆունտ կվճարի մրա շտաբի անդամներին:
«Չելսին» այսօր հայտարարեց 49-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզելու մասին։ Գերմանացին թիմը գլխավորել է 2021 թվականի հունվարից և ակումբի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Լոնդոնցիները որպես Տուխելին փոխարինող դիտարկում են Գրեմ Փոթերին, Մաուրիսիո Պոչետինոյին կամ Զինեդին Զիդանին։