Անգլիայի հավաքականի և «Չելսիի» ֆուտբոլիստուհի Լորեն Ջեյմսն իր նորամուտն է նշել կանանց ազգային հավաքականում՝ ԱԱ 2023-ի՝ Ավստրիայի ընտրանու դեմ ընտրական խաղում (2-0):
Ջեյսմը 79-րդ րոպեին փոխարինման է մտել։
Նշենք՝ Լորենի եղբայրը «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսն է, որը հանդես է գալիս Անգլիայի տղամարդկանց հավաքականի կազմում։ Այսպիսով, Լորենն ու Ռիսը դարձել են առաջին քույրն ու եղբայրը, որոնք հանդես են գալիս Անգլիայի հավաքականի հիմնական կազմում։