«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան ասել է, որ կմնա «Մանչեսթեր Սիթիում» 2022/23 մրցաշրջանում։
«Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում»։ Ես այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել։ Ես մնում եմ Մանչեսթերում։
Ես երջանիկ եմ այստեղ և գոհ եմ կայացրած որոշումից»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Ամռանը ԶԼՄ-ները գրում էին, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել պորտուգալացուն, իսկ ինքը՝ խաղացողը, ինչպես ակնարկել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, կողմ էր այդ տրանսֆերին։