Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Չելսի» կարող է չկայանալ։
Երկու ակումբերն էլ կողմ են ֆուտբոլիստի տրանսֆերին, սակայն դրա համար անհրաժեշտ է համաձայնեցնել որոշ մանրամասներ։
Օրինակ՝ մոսկովյան ակումբին գումար փոխանցելու հարցը դեռ հստակեցված չէ։
Անգլիական ակումբը պետք է դա անի մինչև սեպտեմբերի 1-ը, որից հետո Պրեմիեր լիգայում փակվում է տրանսֆերային պատուհանը։ Գործարքի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։