«Ինտերն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ բաժանվել թիմի պաշտպան Միլան Շկրինյարից և ֆուտբոլստի համար նոր պայմանագիր է նախապատրաստում: Իտալական ակումբի ղեկավարությանը չի համոզի ՊՍԺ-ի նոր առաջարկը, որը 60 մլն եվրո է կազմում՝ գումարած ևս մեկ ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Այդ ժամանակից ի վեր սլովակ ֆուտբոլիստը 217 հանդիպման է մասնակցել, դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա վերջում: Իտալիայում Միլանը մեկական անգամ հաղթել է երկրի չեմպիոնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը:
2016 թվականին 27-ամյա Շկրինյարն առաջին անգամ հրավիրվել է Սլովակիայի հավաքական: 54 խաղում նա դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ և դարձել է թիմի ավագը: