Ֆրանսիական «Բորդոյի» կիսապաշտպան Ժան Օնանան մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»։ Այս մասին հայտնի է դարձել Lequipe-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն ակտիվորեն բանակցում են 22-ամյա կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Ինքը՝ խաղացողը, արդեն համաձայնեցրել է ռոսոներիների հետ աշխատանքային պայմանագրի պայմանները։
Ինչ վերաբերում է «Բորդոյին», ապա ակումբը Օնանայի վաճառքից ակնկալում է վաստակել վեց միլիոն եվրո, ինչպես նաև մեկ միլիոն՝ որպես բոնուսային վճարումներ։
Լիգա 1-ի 2021/2022 մրցաշրջանում Ժանը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։