«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կատակել է, որ իր ակումբը մեծ գումարներ է խնայել՝ հաճախակի չփոխելով մարզիչներին, ինչպես դա անում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Պատկերացրեք, թե որքան գումար է «Լիվերպուլը» խնայել՝ փոխհատուցումներ չվճարելով մարզիչներին: Ես պետք է դա ասեի, երբ ստորագրեցի իմ գործող պայմանագիրը։ Դա հետաքրքիր գումար կլիներ»,- Կլոպին է մեջբերում The Guardian-ը։
Կլոպը գլխավորել է «Լիվերպուլը» 2015 թվականին, երբ Լուի վան Գալը մարզում էր «Յունայթեդը»: Այդ ժամանակից ի վեր Ժոզե Մոուրինյուն, Օլե Գունար Սուլշերը, Մայքլ Կարիկը, Ռալֆ Ռանգնիկը և այժմ Էրիկ տեն Հագը ստանձնել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչչ պաշտոնը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: