Լրագրող Փիրս Մորգանը քննադատել է Ուեյն Ռունիին՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին հաճախակի մեկնաբանությունների համար։
Մորգանը «Դի Սի Յունայթեդի» ներկայիս մարզիչին առաջարկել է դադարեցնել պորտուգալացու մասին խոսակցությունները և խորհուրդներ տալ «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Հիշեցրեք ինձ, որքա՞ն է Ռունիի հաղթանակների տոկոսը որպես մարզիչ: Ասեմ ձեզ՝ 28%։ Նրա թիմը պարտվում է 0։6 հաշվով։ Ես նրան խորհուրդ կտայի դադարեցնել Ռոնալդուի մասին քննարկումները, ինչպես նաև խորհուրդներ տալը «Մանչեսթեր Յունայթեդին»։
Պորտուգալացին միշտ գերազանցել է Ռունիին խաղամակարդակով․ Ռոնը գերազանցում է Ուեյնին թե՛ տաղանդով, թե՛ մարզավիճակով»,- գրել է Մորգանը սոցցանցերում։