«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այլևս չի կարծում, որ ակումբը տրանսֆերների կարիք չունի մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
«Մենք պետք է գործ ունենանք այն խաղացողների հետ, ովքեր մեր տրամադրության տակ են, նույնիսկ եթե ինչ-որ մեկին կորցնենք վնասվածքի պատճառով:
Սակայն, իհարկե, հիանալի կլիներ նոր կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել»,- ասել է գերմանացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս ամառ «Լիվերպուլը» համալրել է կազմը երեք խաղացողներով։ Կլոպը բազմիցս հայտարարել է, որ գոհ է թիմի կազմից, սակայն մի շարք վնասվածքներից հետո ստիպված է եղել վերանայել իր դիրքորոշումը։