Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» մոտ է ավարտին։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կիսապաշտպանը բարեհաջող բուժզննում է անցել։ Այժմ խաղացողը սպասում է աշխատանքային վիզա ստանալուն։
Սպասվում է, որ Կազեմիրոն այս շաբաթ կսկսի մարզվել «Յունայթեդի» հետ:
Բրազիլացու տրանսֆերը մանկունիացիների համար կարժենա 70 միլիոն եվրո։ Նրա հետ կկնքվի երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր։
Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013 թվականից։ Կիսապաշտպանի հաշվին «արքայական» ակումբում անցկացրել է 336 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 29 արդյունավետ փոխանցում։