Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Իլկայ Գյունդողանը։
Միգել Ալմիրոնը 28-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Կալում Ուիլսոնն առաջ մղեց տանտերերին։
Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկան Էրլինգ Հոլանդը (61ր) և Բերնարդու Սիլվան (64):