Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լիդսը» տնային խաղում 3։0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Տանտերերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Բրենդեն Արոնսոնը և Ռոդրիգոն։
69-րդ րոպեին «Լիդսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ջեկ Հարիսոնը։
Հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվեց լոնդոնյան թիմի պաշտպան Կալիդու Կուլիբալին։
«Լիդսը» 7 միավորով բարձրացավ 3-րդ տեղ։ «Չելսին» 4 միավորով 12-րդ տեղում է։