«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կոչ է արել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին արագ բացատրել իր հետ կապված իրավիճակը երկրպագուներին։
Ավելի վաղ 37-ամյա պորտուգալացին հայտարարել էր, որ մի քանի շաբաթից անկեղծ հարցազրույց է տալու։
«Ինչո՞ւ սպասել երկու շաբաթ, ասա ամբողջ ճշմարտությունը հենց հիմա։ Թիմը խորը ճգնաժամի մեջ է, թիմին իսկապես պետք է առաջատար, որը կղեկավարի մյուսներին։ Կրիշտիանուն միակն է, ով ի վիճակի է իր ետևից տանել «Յունայթեդին» այս պահին»,- գրել է Նևիլը սոցցանցում:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոնալդուն սոցիալական ցանցում մեկնաբանություն է հրապարակել, որում կոչ է արել չհավատալ իր մասին խոսակցություններին։