«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին այս ամառ կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները պատրաստ են բաց թողնել 21-ամյա ֆուտբոլիստին միայն վարձավճարով։ Նշվում է նաև, որ թիմի ղեկավարությունը չի ցանկանում խաղացողին բաց թողնել այլ ակումբ, ուստի համոզում է նրան մնալ։
«Նյուքասլը» հետաքրքրված է նաև լոնդնոյան ակումբի ֆուտբոլիստներ Քրիստիան Պուլիշիչի, Քոնոր Գալահերի և Արմանդո Բրոյայի ծառայություններով:
Նախորդ մրցաշրջանում Հադսոն-Օդոյին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: