Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել մի շարք խաղացողներից։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ակումբում արդեն հասկացել են, որ առաջատարների աշխատավարձերի կրճատումը չի օգնի լուծել ֆինանսական խնդիրները։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բրասելոնայի» ղեկավարությունն ավելի համապատասխան տարբերակներ է համարում խաղացողների վաճառքը։ Հիշեցնենք, որ թիմից հեռանալու հիմնական թեկնածուն կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է, ում ցանկանում են ձեռք բերել «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Մեմֆիս Դեպայը նույնպես կարող են հեռանալ:
Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ։