Հարձակվող Մ’Բայ Նիանգը պայմանագիր է կնքել «Օսերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա սենեգալցու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Հարձակվողի վերջին ակումբը եղել է «Բորդոն», որի կազմում նա հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում։
Նիանգը «Միլանում» խաղացել է 2012-ից 2018 թվականներին՝ այս ընթացքում երեք անգամ վարձավճարով հանդես գալով այլ թիմերում (Մոնպելյե, Ջենովա, Ուոթֆորդ):
Նախորդ մրցաշրջանում Նիանգը «Բորդոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։