Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, հնարավորություն ունի աշխատանքի անցնել Իսպանիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է AS-ը, «Վալենսիան» հետաքրքրված է փորձառու գոլահարի ծառայություններով։ «Չղջիկների» ներկայացուցիչները վերջին օրերին ակտիվորեն բանակցում են Էդինսոնի գործակալի հետ տրանսֆերի շուրջ։
Թիմի նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն անձամբ կապվել է Կավանիի հետ և հորդորել նրան միանալ «Վալենսիային»:
Էդինսոնի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նախորդ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի 15 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։