«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ինչպես տեղեկացնում է TuttoAtalanta-ն, 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։
Այս պահին լոնդոնյան ակումբը ցանկություն է հայտնել ուկրաինացուն վարձավճարով վերցնել, իսկ «Ատալանտան» պնդում է լիարժեք տրանսֆերի մասին։
Ա Սերիայի առաջին տուրում Մալինովսկին փոխարինման դուրս եկավ և խաղաց ընդամենը 6 րոպե և գոլային փոխանցում կատարեց «Սամպդորիայի» հետ հաղթական խաղում (2:0):