«Բրայթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Վիլյառեալի» և Էկվադորի հավաքականի պաշտպան Պերվիս Էստուպինյանի հետ պայմանագիր կնքելու մասին:
24-ամյա խաղացողը 5 տարվա պայմանագիր է կնքել «Ճայերի» հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի գումարը չի հաղորդվում։
Ֆուտբոլիստը, ով 2021 թվականին «Վիլյառեալի» հետ հաղթել է Եվրոպայի լիգայի գավաթը, 2016-ից 2020 թվականներին ընդգրկված է եղել «Ուոթֆորդի» համակարգում, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։