Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով։
Այս մասին հայտնել է լրագրող Լուկաս Նավարետեն։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ առաջարկ չի արել մադրիդյան ակումբին 30-ամյա բրազիլացու համար։
Եթե «Յունայդեը» իսկապես ցանկանում է ձեռք բերել Կազեմիրոյին, ապա նրանք պետք է առաջարկ անեն, «որը չի կարելի մերժել»։
Կազեմիրոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերյին արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։