Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռեյնյերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Իսպանիայի Լա լիգայի երեք ակումբներ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ խոսքը «Ժիրոնայի», «Վալյադոլիդի» և «Ալմերիայի» մասին է: Այս պահին 20-ամյա կիսապաշտպանի տեղափոխության գլխավոր խոչընդոտը նրա բարձր աշխատավարձն է։
Արքայական ակումբը հուսով է, որ նրանք կարող են գտնել միջոց՝ համոզելու Ռեյնյերին նվազեցնել ֆինանսական պահանջները նոր ակումբում:
Վերջին երկու մրցաշրջանները կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»: Ընդհանուր առմամբ, նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ռեյների պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է ևս 4 տարով։