Մադրիդի «Ատլետիկոն» պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Մաթեուս Կունյայի տրանսֆերի վերաբերյալ, որի համար առաջարկվել է 50 միլիոն եվրո։
Caught Offside-ը, մեջբերելով ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին, հայտնում է, որ այս գումարը չի բավականացնի տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
Ակումբը մտադիր չէ այս տրանսֆերային պատուհանում բաժանվել բրազիլացուց։ Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես չի ցանկանում հեռանալ Մադրիդից։
Հիշեցնենք, որ Կունյան «Ատլետիկո Մադրիդ» է տեղափոխվել անցյալ ամառ Բեռլինի «Հերտայից»: