«Ցյուրիխի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Վիլի Գնոնտոն նախնական պայմանագիր է կնքել «Լիդսի» հետ։ Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։
Միաժամանակ, ակումբները դեռ պետք է բանակցեն փոխհատուցման գումարի չափի շուրջ համաձայնության գալու համար։ Ինքը՝ Գնոնտոն, շատ է ցանկանում ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Գնոնտոն իր նորամուտը նշեց Իտալիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը շվեյցարական ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Շվեյցարիայի առաջնության 5 խաղում ոչ մի գոլ չի խփել։