«Ասթոն Վիլայի» պաշտպան Դիեգո Կառլոսը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում։
29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի պատռվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բիրմինգեմյան ակումբի ֆուտբոլիստը կվիրահատվի և բաց կթողնի նվազագույնը 6 ամիս։
Հաղորդվում է, որ Կառլոսի ապաքինման ժամկետը կարող է տևել 6-9 ամիս։
Դիեգո Կառլոսն այս ամռանն էր «Սևիլյայից» տեղափոխվել «Ասթոն Վիլա»։