«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների ներկայիս արժեքները։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «արիստոկրատները» 60 միլիոն եվրո են ծախսել «Բրայթոնից» պաշտպան Մարկ Կուկուրելայի տրանսֆերի համար։
«Ֆուտբոլը շատ սիրված մարզաձև է։ Ցավոք, դուք սկսում եք վարժվել նման գներին։ Այս թվերը դառնում են նորմալ, և դա սարսափելի է, քանի որ այդ թվերը նորմալ չեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը:
Առաջիկա օրերին «Չելսին» կարող է ձեռք բերել նաև «Լեսթերից» Ուեսլի Ֆոֆանային՝ 90 միլիոն եվրոյով․ նա կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը: