«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կատակել է այն թեմայով, որ Լա Լիգան «Բարսելոնային» թույլ չի տալիս գրանցել թիմի նորեկներին՝ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով.
«Լա Լիգան պետք է դառնա «Բարսելոնայի» մարզական տնօրենը, եթե ինքն է որոշում՝ ակումբն ում հետ կարող է պայմանագիր կնքել, ում հետ՝ ոչ:
Լևանդո՞վսկին. մենք նույնպես կարող էինք փորձել նրա հետ պայմանագիր կնքել, նա շատ լավ ֆուտբոլիստ է, բայց անվճար չէ: Ինչ վերաբերում է Ռոբերտին, ապա ինչ լավ է Լա Լիգայի համար, լավ է նաև մեզ համար»,- Պերեսի խոսքերն է փոխանցում MAJ-ը: