«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ իր եղբոր մասին հայտարարությանը։
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Այնտրախտի» դեմ խաղից առաջ երկրպագուն մադրիդյան ակումբի ղեկավարին հարցրել է պորտուգալացուն ակումբ վերադարձնելու հնարավորության մասին, ինչին նա ստացել է կտրուկ պատասխան.
«Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին։ Նա 38 տարեկան է»,- ասել է Պերեսը։
«Նա 38 տարեկան է, բայց դեռ կարող է երկու մետրից ավելի ցատկել, այնտեղ մնալ 3 րոպե, իսկ մարմնում էլ ճարպ չկա։ Հարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես…»,- գրել է Ավեյրուն սոցցանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա պորտուգալացին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմում։